ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Մի՛ փախեք պայքարից

Մի՛ փախեք պայքարից
22.07.2023 | 16:09

Բաշիբոզուկ Ալիևը երեկ կրկին սուր էր ճոճում Արցախի, Հայաստանի, ընդհանրապես հայության դեմ, ճամարտակում Ադրբեջանի ու Թուրքիայի հետագա մերձեցման և մեր տարածաշրջանում գերիշխելու մասին:

Նա սպառնում, լոպազանում և հոխորտում էր Շուշիում, արցախցիների քթի տակ, Ստեփանակերտից մի քանի մետր հեռավորության վրա:

Իսկ միևնույն ժամանակ արցախյան բանակի նախկին հրամանատարը «պայծառացած» խոսում էր Ադրբեջանի հետ երկխոսության օգտին, իսկ արցախցիների պայքարը որակում իմիտացիա: Պարզապես ծաղրում էր պայքարողներին, նսեմացնում պայքարի գաղափարը:

Մինչդեռ մեր հանրության մեծ մասը նման անհատններից ակնկալում է միանգամայն այլ կեցվածք ու գաղափարախոսություն, ազատագրական այն մտայնությամբ, ինչի շնորհիվ նրանք կայացել են արցախյան առաջին պատերազմում և բազմաթիվ շնորհների արժանացել պետության ու հանրության կողմից:

Մարդիկ թաքուն հույսով սպասում են, որ նախկին մարտական գեներալները և մյուս բարձրաստիճան սպաները կծրագրեն ու կգործադրեն պայքարի առավել կարճ ու արդյունավետ միջոցներ, կոգեշնչեն ժողովրդին իրենց խիզախ կերպարով և նպատակային քայլերով՝ հետամուտ նրա արժանապատիվ, ազատ ու ապահով կյանքին:

Հատկապես այնպիսի քայլերի ակնկալիքը կա, որոնց մասին նախազգուշացումն իսկ սանձարձակ Ալիևին ու նրա գործակիցներին կստիպեն առնվազն չսպառնալ ու չհոխորտալ:

Թե՞ գեներալները պատրաստվում են աղ ու հացով դիմավորել թուրք բաշիբոզուկներին:

Անկասկած, պայքարով է լինելու փրկությունը: Մի՛ փախեք պայքարից: Գոնե այս պահին ոգեշունչ խոսքով կռվեք հանուն ձեր ու բոլորի պատվի, եթե իրական պայքարի այլևս ունակ չեք:

Կամ պարզապես լռեք՝ վերջնականապես չարատավորելու ձեզ, չվարկաբեկելու մեր ժողովրդի սուրբ մաքառումը:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6504

Մեկնաբանություններ